Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Թղթե շերեփը (Մկրտիչ Ա Վանեցի (Խրիմյան Հայրիկ) 1820 թ. ապրիլի 4)

Թղթե շերեփը  (Մկրտիչ Ա Վանեցի (Խրիմյան Հայրիկ)  1820 թ. ապրիլի 4)
04.04.2023 | 21:45

1878 թ. հունիսի 1-ին Բեռլինում սկսվեց վեհաժողովը, որին մասնակցում էր նաև Օսմանյան Կայսրության կազմում գտվող Հայաստանի պատվիրակությունը, որը գլխավորում էր Մկրտիչ Խրիմյանը (Խրիմյան Հայրիկ): Բայց հայերին ներս չեն թողել պատճառաբանելով թե հայերը այնտեղ գործ չունեն... ու պատվիրակությունը վերադառնում է Կոստանդնոպոլիս՝ որտեղ Հայրիկը պատմում է, որ՝

«Բերլինում հարիսա էին բաժանում Օսմանյան Կայսրության դեմ աբստամբած ժողովուրդները (հույներ, բուլղարներ և այլն) վեհաժողովին եկել էին սրերով և երկաթե շերեփներով... հարիսա վերցրեցին, իսկ մենք՝ հայերս գնացել էինք աղերսաթղթով... իսկ թղթե շերեփով հարիսա չես կարող վերցնել, հենց ուզում էի հարիսա վերցնել շերեփս հալվում էր... և մենք պետք է զենքով վերցնենք մեր ազատությունը»:

Այդպես է՝ բոլոր լացողների ու խնդրողների շերեփը միշտ էլ թղթից է լինելու...

Թեհմին ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 4089

Մեկնաբանություններ